ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Կարևորը քաոս ստեղծելն է, մնացածի մասին ամերիկացիք հոգս կքաշեն թուրքերի հետ

Կարևորը քաոս ստեղծելն է, մնացածի մասին ամերիկացիք հոգս կքաշեն թուրքերի հետ
19.07.2023 | 22:53

Եվնուխ Հարությունյան Արայիկը թուխս է նստել: Սովորաբար, հավերը թուխս են նստում մարդկանց բարիք բերելու համար, թե ինչու են թուխս նստում եվնուխները՝ շուտով կտեսնենք, թեպետ ես արդեն տեսնում եմ:

Ասեմ, որ եվնուխի թուխսը չի կարող լավ արդյունք ունենալ, մոռացեք դրա մասին, քանզի եվնուխը հավի չափ չկա, որ օգուտ տա:

Հիշեցնեմ, որ Հարությունյան Արայիկը նստացույց-թուխսից առաջ սպառնաց, թե մի շաբաթից էլ բեթար բան կանի:

Այն ի՞նչն է, այն ի՞նչը, որը պիտի էլ բեթար բան դառնա, ըստ Հարությունյան Արայիկի:

Կարծում եմ, մեկ շաբաթից սա կհայտարարի (իհարկե, Երևանից եկած հրահանգով) ռուս խաղաղապահների անճարության և անգամ վտանգավորության մասին ու կպահանջի, ասենք, ամերիկյան կամ ՆԱՏՕ-ական զորքեր ռուսականի փոխարեն, միաժամանակ Հայաստանում, ամենայն հայոց եվնուխին սինքրոն, ժողվարչապետ Փաշինյան Նիկոլը հսկայածավալ հակառուսական կամպանիայի մեկնարկ կտա, կերգի ամերիկյան դեսպանի սովորեցրած երգերը (ռուսական բանակը սպառնալիք է Հայաստանի համար, ՀԱՊԿ-ը վտանգավոր և այլն, և այլն):

Թե ինչ կլինի հետո՝ չի հետաքրքրում ո՛չ եվնուխին, քանզի նա ուղեղ չունի մտածելու և հետաքրքրվելու, ո՛չ Փաշինյան Նիկոլին:

Կարևորը քաոս ստեղծելն է, մնացածի մասին ամերիկացիք հոգս կքաշեն թուրքերի հետ:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2142

Մեկնաբանություններ